Գազայում կառանատեղիի կառուցումն օգնության ընդունման համար 1-2 ամիս կտեւի. Պենտագոն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկացի զինծառայողներին հրամայել է կառանատեղի կառուցել Գազայի ափի մոտ՝ ծովային օգնությունն ընդունելու համար։

Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը հայտնել է, որ կառանատեղիի կառուցումը, որի համար 1 000 ամերիկացի զինծառայող կպահանջվի, կտեւի 1-2 ամիս։

Դրա կառուցումից հետո օգնությունը պետք է բեռնաթափել կառանատեղիում, որի անվտանգությանը հետեւելու է Իսրայելը, իսկ հետո տեղափոխել ոչ մեծ ռազմանավերով դեպի Գազայի ափ։

Այս պլանը, մարդասիրական կազմակերպությունների կարծիքով, շատ ժամանակ կխլի եւ արդյունավետ չէ ցամաքային անցումներով օգնության մատակարարումների համեմատ։

Եվ քանի որ Գազան օրեցօր ավելի է մոտենում սովի վիճակին, սպասելու ժամանակ չկա, կարծում է Save the Children մարդասիրական կազմակերությունը։

Spread the love