Ի՞նչ է տեղի ունեցել Մելիք Մանուկյանին պատկանող գործարանում

Այսօր  մամուլում շրջանառվեց  մի տեղեկություն , որ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես ասվում է ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի արձանի» դիմաց գործող շշերի գործարանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել: Հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ տեղեկությունների՝ պայթյուն-փլուզման հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:Թե ինչն է եղել պայթյուն-փլուզման պատճառը՝ պարզվում է:

Նույն աղբյուրի փոխանցմամբ նշված էր , որ  գործարանը պատկանում է գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր  Մելիք Մանուկյանին:Փլուզումը տեղի է ունեցել «Սարանիստ» շշերի գործարանի թիվ 2-րդ արտադրամասում, որտեղ փլուզվել է աղյուսե վառարանը, և մինչև հրշեջ-փրկարարների  և Հատուկ փրկարարների ժամանումը՝ վիրավորներին օգնություն են ցուցաբերել գործարանի աշխատակիցները և իրենց ավտոմեքենայով նրանց տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Ի դեպ  մամուլում  այսօր տարածված տեղեկատվության մեջ նշվեց, որ նախկին պատգամավորի անունը Մելիքսեթ  է ( Մելիքսեթ Մանուկյան), չգիտես ի՞նչու սկզբնաղբյուրից վերցված տեղեկատվությունն առանց ճշտելու բոլոր ԶԼՄ-ը  հիմք ընդունեցին և տարածեցին: Մինչդեռ նախկին պատգամավորի անունը  (անձնանունը) ՄԵԼԻՔ  է  ՝ ՄԵԼԻՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ (  ի գիտություն  ընթերցող-հասարակության):

Կարինե Սարգսյան

Spread the love