Այո, նման քննարկումներ լինում են։ Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե քննարկումներ կան արդյոք հնարավոր տնտեսական հետեւանքների մասին, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները փոխվեն։
Նա պարզաբանեց, որ գործում են համապատասխան աշխատանքային խմբեր։
Գալստյանը հավելեց, որ ՀՀ կառավարության հետ քննարկումները շարունակվում են։
«Այս խմբի աշխատանքներում ներգրավված են մեր մասնագետները։ Ավելի լավ է այս խմբի ղեկավարներին հարցեր տալ»,- նշեց նա։