ԵՄ դեսպանները համաձայնեցրել են Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրո ռազմական օգնություն հատկացնելու հարցը

Եվրամիության 27 երկրների դեսպանները համաձայնեցրել են Խաղաղության եվրոպական ֆոնդի բարեփոխումը, որը թույլ կտա Ուկրաինային 2024թ. հատկացնել լրացուցիչ 5 մլրդ եվրո ռազմական օգնություն, տեղեկացրել են ԵՄ Խորհրդի բելգիական ներկայացուցչությունում։

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը եւս հաստատել է, որ դեսպանները պայմանավորվել են բարեփոխման մասին։ «Ֆոնդը թույլ կտա մեզ ավելացնել Ուկրաինայի ռազմական օգնությունը եւս 5 մլրդ եվրոյով։ Ուղերձը պարզ է. կաջակցենք Ուկրաինային բոլոր ուժերով, որպեսզի հաղթենք»,- գրել է Բորելը։

Խաղաղության եվրոպական ֆոնդի միջոցները (ֆինանսավորման արտաբյուջետային մեխանիզմ) ստեղծվում են երկրների կատարած անդամավճարներից։

Spread the love