Արագածոտնի մարզում 150 հեկտար տարածքում ինտենսիվ պտղատու այգի կհիմնվի. 345 մլն դրամի բեռնատարներ պետք է ներմուծվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում որոշեց գերակա  ոլորտում իրականացվող  ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ՖԱՆՖՐՈՒԹ» ՍՊԸ-ին:

«ՖԱՆՖՐՈՒԹ»-ը Արագածոտնի մարզում 150 հա տարածքում հիմնում է ինտենսիվ պտղատու այգիներ։ Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել 345 մլն դրամի բեռնատար ավտոմեքենաներ և այլ սարքավորումներ, որոնք նախատեսվում են օգտագործել այգու հիմնման աշխատանքների իրականացման և թողարկված արտադրանքի արագ և որակյալ մատակարարման համար և քանի որ առկա են ապրանքատեսակներ, որոնք ներմուծվելու են լիզինգով՝ որոշման մեջ ավելացվել է նաև լիզինգատու կազմակերպության անվանումը։

Հարկ է նշել նաև, որ ՀՀ-ում դեռևս չկան նմանատիպ մակերեսով և տեսակներով տանձի ինտենսիվ այգիներ։

Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։ Իրականացվող փոփոխությունների արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի է 4․18 մլրդ դրամ։ Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 251 մլն դրամ։

Spread the love