Հայաստանը դիտարկում է ԵՄ-ի հետ գործընկերության հետագա խորացման հեռանկարները՝ ժողովրդավարության ամուր հանձնառությամբ, տարածաշրջանում կայուն խաղաղության զարգացմամբ և կառուցմամբ։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ողջունելով մարտի 13-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը։
«Ողջունելով բանաձևի ընդունումը՝ նման ճնշող մեծամասնությամբ, և ավելի սերտ կապերի, խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին հստակ ազդակները ՝ մենք դիտարկում ենք մեր գործընկերության հետագա խորացման հեռանկարները ՝ ժողովրդավարության ամուր հանձնառությամբ, տարածաշրջանում տևական խաղաղության զարգացմամբ և կառուցմամբ»,- նշված է գրառման մեջ:
Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացված ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտացման, Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը մարտի 14-ին ընդունվել է 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով։