Ինչպե՞ս է վերադարձվում եկամտային հարկը. ՊԵԿ պարզաբանումը

Ինչպե՞ս է վերադարձվում եկամտային հարկը: Այս հարցին է անդրադարձել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

«Հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկը վերադարձվում է վարձու աշխատող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված ու պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարներից։ Եկամտային հարկը վերադարձվում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով՝ եռամսյակային պարբերականությամբ։ Կարևոր է իմանալ, որ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի դիմաց եկամուտ ստացող ֆիզիկական անձ վարկառուն չի կարող օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից»,- հայտնում են ՊԵԿ-ից։

Իսկ ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից օգտվելու համար: Այս հարցին ի պատասխան` ՊԵԿ-ից պարզաբանում են.

«Եկամտային հարկի վերադարձը կատարվում է հետևյալ պայմանների դեպքում.

2018 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից վարկառուն և համավարկառուն կարող են օգտվել միայն մեկ հիփոթեքային վարկի պայմանագրի մասով:

Հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը չպետք է գերազանցի 55 միլիոն դրամը։

Հիփոթեքային վարկի վարկառուին և առկայության դեպքում՝ համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չպետք է գերազանցի 1.5 մլն դրամը»։

Spread the love