ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով գաղտնի քվեարկության արդյունքները, տեղեկացրել է, որ 68 կողմ ձայներով Քրիստիննե Գրիգորյանն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպան: Հիշեցնենք, որ ՄԻՊ պաշտոնում Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Սպառելով օրակարգը` Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: