300 ոչխարը 2 ընտանիքի ապրուստն էր. Տեղ գյուղի բնակիչը հույս չունի, որ ադրբեջանցիներն առեւանգված ոչխարներին կվերադարձնեն Posted on January 25, 2022January 25, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Փաշինյանին «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի համար Անվանվել են ավանդական քաղցրավենիքին ավելի քան տասն առողջարար այլընտրանքներ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները Ադրբեջացիները դեռեւս չեն վերադարձրել շուրջ 2 շաբաթ առաջ Տեղ գյուղի բնակիչ Սուրիկ Մաթեւոսյանին պատկանող մոտ 300 ոչխարներին:NEWS.am-ի հետ զրույցում բնակիչն ասաց, որ իրենց ընտանիքի ապրուստի միջոցն այդ ոչխարներն էին։«Միայն դա էր, հիմա ոչինչ չունեմ։ 6 հոգանոց ընտանիք եմ պահում. կինս, որդիս, հարսս ու թոռներս, այսպես ասած՝ երկու ընտանիքի ապրուստն էր։ Գյուղում հիմա ի՞նչ կա, որ զբաղվեմ, ոչ մի բան։ Դեռ մի ամիս էդ ոչխարների օգուտով կապրենք, դրանից հետո արդեն վերջ։ Հույսս կտրել եմ, որ կվերադարձնեն»,- ասաց ոչխարների տերը։Մեզ հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն ասաց, որ ոչխարները վերադարձնելու վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են, բայց դեռ նորություն չկա։«Պատճառաբանություն են ներկայացնում, թե ոչխարների տերը թղթի վրա ստորագրել է, որ պարտք ու պահանջ չունի։ Բայց նա ասում է, որ այդպիսի բան չի եղել, միայն հարցրել են իրեն, թե քանի տարեկան է եւ ինչով է ապրում»,- պատմեց Տեղ համայնքի ղեկավարը։Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ադրբեջանցիներն առեւանգել էին Տեղ համայնքի 53-ամյա հովիվ Սուրիկ Մաթեւոսյանին եւ նրա մոտ 300 ոչխարներին։ Մի քանի ժամ տեւած բանակցությունների արդյունքում խաղաղապահներին էին փոխանցել գերեվարված Սուրիկ Մաթեւոսյանին: Post Views: 50 Spread the love