Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 20-ին, կազմել է 399.77  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.50 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 433.35 դրամ (նվազել է 1.79 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 507.51 դրամ (նվազել է 1.34 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.31 դրամ (նվազել է 0.03 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 395-398 դրամով, վաճառվում է 401-403.5 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 424-432 դրամով, վաճառվում է 437-443 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.03-4.23 դրամով, վաճառվում է 4.3-4.55 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 397 դրամով, վաճառվում՝ 400.5 դրամով:

Եվրոն գնվում է 432-433 դրամով, վաճառվում է 438 դրամով:

Ռուբլին գնվում է 4.2 դրամով, վաճառվում է 4.28-4.35 դրամով:

Spread the love