Հայաստանին, ինչպես Վրաստանին, չի հաջողվի լիովին վերացնել Ռուսաստանից տնտեսական կախվածությունը. Վրացի փորձագետ

Հայաստանին չի հաջողվի լիովին վերացնել իր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից: Այս մասին մարտի 20-ին «Հարավային Կովկաս. միտումներ և հեռանկարներ ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է վրացի քաղաքագետ Թոռնիկե Շարաշենիձեն։

Նա սա շատ բարդ խնդիր անվանեց՝ բացատրելով, որ նույնիսկ Վրաստանը չի կարող դրան հասնել։

Քաղաքագետը մտահոգություն հայտնեց, որ Ադրբեջանը կարող է խախտել Հայաստանի հետ պետական ​​սահմանը. «Վրաստանը, որը տարածաշրջանում կայուն խաղաղության կողմնակից է, կարող է աջակցել Հայաստանի ջանքերին՝ մերձենալու Արևմուտքին», – հավելել է նա։

Spread the love