ԱՀԿ-ն գրանցել է ավելի քան 400 գրոհ Գազայի հատվածի առողջապահական օբյեկտների դեմ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գրանցել է 410 գրոհ Գազայի հատվածի առողջապահական օբյեկտների դեմ։ Ինչպես նշվել է կազմակերպության օկուպացված պաղեստինյան տարածքի ներկայացուցչության զեկույցում, այդ հարձակումների հետեւանքով զոհվել է մոտ 700 մարդ։

«Հոկտեմբերի 7-ից ԱՀԿ-ն գրանցել է 410 հարձակում Գազայի հատվածի առողջապահական համակարգի դեմ։ Այդ գրոհները հանգեցրել են 685 մարդու մահվան, 902 հոգի վիրավորվել է»,- ասված է փաստաթղթում։ Կազմակերպությունը նշել է, որ վնասվել են 30 հիվանդանոց, 54 շտապօգնության մեքենա։

ԱՀԿ ներկայացուցչության տվյալներով՝ եւս 403 նման հարձակում կատարվել է Հորդանանի Արեւմտյան ափի առողջապահական օբյեկտների դեմ։ Զոհվել է 11, վիրավորվել 69 մարդ։

Spread the love