Պետք է կարողանանք ուսուցչի 400.000 դրամ աշխատավարձը դարձնել իրականություն. Ժաննա Անդրեասյան Posted on January 25, 2022January 25, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Փաշինյանին «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի համար Անվանվել են ավանդական քաղցրավենիքին ավելի քան տասն առողջարար այլընտրանքներ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 25-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ:Բացման խոսքում հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ խորհրդարանը մեկ ամիս առաջ ընդունել է «Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող մեծածավալ փոփոխություններ: Նրա խոսքով՝ ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկման ընթացքում նաեւ ընդդիմադիր պատգամավորների առաջարկով որոշում է կայացվել կազմակերպել հանրային լսումներ՝ ավելի առարկայական քննարկելու դպրոցում առկա խնդիրները, լսելու նախագծի վերաբերյալ շահագրգիռ կողմերի առաջարկությունները եւ դիտողությունները:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նախ անդրադարձել է հանրակրթության ոլորտում բարեփոխումների մասով իրենց հասցեին հնչող մեղադրանքներին: Ժաննա Անդրեասյանը վիճակագրական տվյալներ է ներկայացրել՝ հիմնավորելով դպրոցական գիտելիքների ոչ արդյունավետ իրացման հանգամանքը թե՛ հումանիտար, թե՛ բնագիտական առարկաների մասով:Ըստ զեկուցողի՝ հանրակրթության բովանդակության փոփոխությունները լիովին արդարացված են նաեւ գնահատման կարգի փոփոխության մասով. նախատեսվում է չեղարկել անբավարար գնահատականի շեմը, աջակցել հավելյալ կրթությանը, կիրառել գնահատման բազմազան ձեւեր, սովորել ու սովորեցնել, որ գնահատականը միայն թվանշան չէ, որը հաճախ դառնում է «կյանքի ու մահվան» հարց սովորողի, իսկ ավելի հաճախ՝ ծնողի համար:Փոխնախարարի խոսքով՝ մանկավարժների համալրման խնդիր կա. այսօր արդեն տարեկան կտրվածքով ուսուցչի 700 հաստիք թափուր է մնում եւ չի լրացվում:Անդրադարձ է եղել վերապատրաստման ու ուսուցչի մասնագիտական զարգացման խնդիրներին՝ նշելով, որ մասնագիտական զարգացման առանձին մոտեցում է անհրաժեշտ սկսնակ ուսուցիչների համար:Փոխնախարարն անդրադարձել է հանրակրթության բովանդակության փոփոխություններին՝ նշելով, որ հանրակրթության նոր պետական չափորոշիչը փորձարկվում է Տավուշի մարզում: Գիտելիքը հմտության եւ կարողության վերածելու, ինչպես նաեւ դաստիարակության խնդիր լուծելու հարց է դրվելու դպրոցի առջեւ:Հաջորդը՝ ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ խրախուսման քաղաքականության փոփոխությունն է, ուսուցչի մասնագիտական դաշտի ընդլայնումն ու փոխկապակցումը վարձատրության համակարգին: Ուսուցիչն ատեստավորման գործընթաց անցնելու հնարավորություն է ստանալու, որի արդյունքում փոխվելու է ուսուցչի դրույքաչափը:«Մենք գնալու ենք ատեստավորման կարգի փոփոխությունների: Հաշվարկներն արդեն արված են, որ մենք կարողանանք ուսուցչի 400.000 դրամ աշխատավարձը դարձնել իրականություն»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:Վերապատրաստումներն իրականացվելու են՝ ըստ մասնագիտական կարիքի: Ուսուցիչների համար ընդլայնվելու են տարակարգից օգտվելու հնարավորությունները:Ներառական կրթության ֆինանսավորման տրամաբանությունն է փոխվում. առաջարկվում է հրաժարվել կրթության բարձրացված չափաքանակով ֆինանսավորումից եւ անցում կատարել նպատակային ֆինանսավորմանը:Հաջորդ ուղղությունը հանրակրթության կառավարման համակարգի փոփոխությանն է վերաբերում: Առաջարկվում է բաժանել մասնագիտացված գործառույթները, դպրոցում ունենալ առանձնացված վարչատնտեսական կառավարում, որը պետք է իրականացնեն մասնագիտացված անձինք եւ կառույցները:Փոխվելու է դպրոցի գործադիր մարմնի ընտրության եղանակը: Գործող տնօրենների հավաստագրման գործընթացը փոխարինվելու է ատեստավորմամբ, որի հիմքում զարգացման ծրագրերի կատարողականն է լինելու:Լսումների մասնակիցներն անդրադարձել են հանրակրթության ժամանակակից մարտահրավերների ու օրենսդրական բարեփոխումների կանխատեսվող ազդեցությանը: Նրանք հիմնականում ողջունել են ոլորտում իրականացվող փոփոխությունները, ներկայացրել իրենց հուզող հարցերն ու դիտարկումները:Մանկավարժի մոտիվացման հարցում արժեւորվել է ուսուցչի աշխատավարձի բարձրացումը: Ընդգծվել է դպրոցների միջեւ սերտ համագործակցության կարեւորությունը: Անթույլատրելի է համարվել տնօրենների՝ կուսակցական գործունեությամբ զբաղվելը, առաջարկ է եղել նաեւ վերանայել տնօրենի՝ պարտադիր մանկավարժական կրթություն ունենալու դրույթը: Կարծիք է հնչել, որ վարչատնտեսական կառավարման առաջարկվող նոր մոդելը չի գործելու, ավելին՝ այն խնդիրներ է առաջացնելու համակարգում:Բարձրացվել են նաեւ խնդիրներ՝ կապված ներառական կրթության իրականացման, դպրոցներում համապատասխան մասնագետների համալրման, լաբորատորիաների եւ այլ գույքային հագեցվածության հետ:Ամփոփիչ խոսքում Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հնչած թե՛ քննադատության եւ թե՛ առաջարկների համար: Նա նշել է, որ լսումներից հետո նախարարությունը կկազմակերպի քննարկում՝ անդրադառնալու բարձրացված դիտարկումներին՝ նպատակ ունենալով ավելի բարելավել նախագիծը: «Փոփոխությունը կարեւոր է, բայց անհրաժեշտ է, որ նախաձեռնությունը լինի հնարավորինս լավ մշակված, որակյալ եւ քննարկված»,-ընդգծել է փոխնախարարը: Post Views: 104 Spread the love