Մարտի 26-ին հանրապետության մարզերի մեծ մասում օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռներում՝ ձյան տեսքով։ Երեկոյան ժամերին տեղ-տեղ սպասվում է ամպրոպ։ Օդերեւութաբանները նաեւ կանխատեսել են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում օրվա երկրորդ կեսին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւ, ամպրոպ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +11+13։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 0+4,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 0+3,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝0+2, ցերեկը՝ +7+9,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +2+6,
Լոռիում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +2+5,
Տավուշում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +5+8,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +1+3,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+1+3, ցերեկը՝ +6+10,
Արարատում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+16,
Արմավիրում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +11+13,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +3+5,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+16,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +16+19,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +10+14։