Միգրացիոն ոլորտում տիրող իրավիճակն անհանգստացնում է Ռուսաստանի միլիոնավոր քաղաքացիների, և այն պետք է վերահսկվի։ Այս մասին ՌԴ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխանցում է ТАСС-ը։
Նա վարչությանը հանձնարարել է մտածել կանխարգելիչ հակաքրեական միջոցառումների համակարգի մասին, այդ թվում՝ միգրացիոն ոլորտում օրենքի գերակայության պահպանումը։
«Իրավիճակն այս ոլորտում շատ կարևոր և անհանգստացնող է միլիոնավոր մարդկանց համար և պետք է վերահսկվի»,- ասել է ՌԴ նախագահը։