-Պարոն Հարությունյան ներկայացրեք խնդրեմ կազմակերպության հիմնադրման գաղափարը և նպատակները:
-Գիտեք՝ 1995-96 թվականներին դեռ նոր էինք թևակոխում անցումային ժամանակահատվածը, երբ ժողովուրդը սնունդի հայթայթման հարցը ավելի էր կարևորում , քան շինանյութի պարագաների մասին մտածելը , սակայն մենք ավելի հեռուն էինք տեսնում , քանի-որ լիահույս էինք , որ ամեն բան լավ է լինելու: Ուստի առաջ նայելով հիմնադրեցինք շինարարական կազմակերպությունը , մեր ազգաբանակչությանը օգնելով այդ տարիներին ձեռք բերել որակյալ և մատչելի յուրաքանչյուր շինարարական պարագաներ մեր ընկերության կողմից:Ժողովուրդը մի տեսակ ոգևորվել էր մեր վճռական և առաջադեմ հայացքներից , որ այդ օրերին մենք էինք անում:Մեր նպատակն էր անընդհատ կատարելագործում և նոր նյութերի, դետալների և ծառայությունների մատուցում և խորհրդատվության մատուցում, որին մենք այս տարիների ընդացքում հաջողությամբ հասել ենք և ունենք մեր հաճախորդները:
-Ի՞նչով է առանձնանում Ձեր կազմակերպությունը , քանի-որ շուկայում այսօր մրցակցությունը մեծ է:
-Աշխարհում շինանյութի և շինարարական պարագաները մեծ զարգացում են ապրում և շատ արագ նորամուծություններ են առաջ գալիս , մենք ևս պետք է տեղեկացված լինենք , որպեսզի մարտահրավարներին դիմագրավենք և լինենք մրցունակ, Փառք Աստծո մենք մինչ օրս եղել ենք ժամանակի զարկերակին՝ հակառակ դեպքում մենք շուկայում այն դերը չէինք ունենա , որն ունենք այսօր:Այս տարիներին ունեցել ենք զգալի հաջողություններ, որոնք թույլ են տվել համագործակցել տարածաշրջանի այլ կազմակերպությունների հետ՝ դպրոցներ,մանկապարտեզներ, երաժշտական դպրոցներ, հիվանդանոցներ , քաղաքապետարան և այլ կազմակերպություններ, որոնց հետ ունենք լուրջ արձանագրված հաջողություններ:
-Տարածաշրջանի առաջին մասնգիտացված խանութն է՞:
-Ա՛յո մեր « ՊՐՈՖՇԻՆ » կազմակերպության անունը բխում է , բացառապես իր բովանդակությունից՝ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՇԻՆԱՆՅՈՒԹԻ ԽԱՆՈՒԹ, միշտ գործել ենք ի շահ մեր սպառողների, որն էլ հանդիսանում է մեր հաջողության գրավականներից մեկը:
-Ի՞նչ փոփոխություններ են եղել այս տարիներին :
-2000-2001 թվականներից հանրապետությունում , մասնավորապես մեր տարածաշրջանում, լայն թափ ստացավ շինարարությունը, բայց վերջին տարիներին մարդկիկ ֆինանսապես լավ վիճակում չեն , որի հետևանաքով շինարարությունը բավական նվազել է :Ապրանքների տեսակնու խնդիր չկա , այսօր մեր խանութների ցանցում ունենք բոլոր անհրաժեշտ շինարարության հետ կապված բոլոր պարագաները:
-Նախորդ տարին ի՞նչպես փակեցիկ:
-Վատ չէր , համեմատած 2020 թվականին , հաշվի առնելով Կովիդը, պատերազմը , շինարարությունը նվազել էր , սակայն 2021 թվականը մի փոքր աշխուժություն մցրեց մեր ոլորտում և նոր սպասելիքներ:
Սոցիալական աջակցությունը և բարեգործությունը Հարությունյան ընտանիքը միշտ իր ուշադրություն կենտրոնում է պահել: Այդ են փաստում վերջինիս իրականացրած աշխատանքները հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին : Նա շուրջ 2 մլն դրա օգնություն է (սնունդ, տեխնիկա, գործիքներ ) ուղարկել մեր զինվորներին: Կովիդի ծանր օրերին քաղաքապետարանի հետ համագործակցելով շուրջ 25 անապահով ընտանիքների սնունդ է բաժանել: Իսկ Մրգանուշ գյուղի 35 ընտանիքների գումարային օգնություն է տրամադրվել, գյուղի խանութից իրենց անհրաժեշտ սնունդը ձեռք բերելու համար:Գյուղապետի գիտությամբ , որպեսզի սրտի ուզածը իրենց տան համար ձեռք բերեն ժողովուրդը:Մշտապես աջակցում է զինվորներին, ովքեր իրեն դիմում են:
– Զարգացման ի՞նչ հեռանկարներ կան:
-Ինչպես արդեն ասացի մենք 2000 թվականին հիմնադրեցինք մեր առաջին խանութը ՝ այսօր ունենք 3 խանութ , որից մեկը Մրգանուշ գյուղական համայնքում, մրցակցությունը բարդ է , սակայն մենք գնային ճկուն քաղաքականություն ենք վարում , որը կարողանում է խթանել մեր հաջողություններին, հնարավորության դեպքում իհարկե պլաններ կան զարգացնելու , բայց դրանք կախված չեն միայն մեզանից , կան նաև սուբյեկտիվ պատճառներ, որոնց պետք է հաշվի առնել:
-2022թվականին ի՞նչ պլաններ կան:
-Ես մեծ հույսեր և հավատ ունեմ, եթե իմանամ վատ է լինելու մեր խանութները կփակենք այլևս նպատակ չի լինի գործելու: Ինձ իմ հավատն է պահում , որ կարողանում եմ զարգացնել, բոլորին խորհուրդ կտամ հավատով լցվեք ամեն բան լավ կլինի:
Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ