Փետրվարի 7-ից ԱՊՊԱ-ն թանկանում է․ վարորդները բողոքում են որոշումից Posted on January 27, 2022January 27, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Փաշինյանին «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի համար Անվանվել են ավանդական քաղցրավենիքին ավելի քան տասն առողջարար այլընտրանքներ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները Ավտոապահովագրական ծառայության սակագինը փետրվարի 7-ից 3000 դրամով բարձրանալու է: NEWS.am-ի հետ զրույցում «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը նշեց, որ թանկացումը առավելապես վերաբերում է այն վարորդներին, որոնք նոր են ձեռք բերել վարորդական իրավունք և առաջին պայմանագիրն են կնքնելու ընկերության հետ։«Այն վարորդները, որոնք վթարներ չեն ունեցել և իրենց համար կիրառվել են բոնուսներ, դրանք կիրառվելու են այդ երեք հազար բարձրացած սակագնի վրա, իրենց համար սակագինը ավելի քիչ է բարձրանալու։ Այսինքն՝ օրինապահ, կարգապահ վարորդների համար բեռը քիչ կբարձրանա, կարգազանցների համար ավելի շատ։ Եվ նոր վարորդները, որոնք նոր են մեքենա ձեռք բերել և վարորդական իրավունք ստացել, արդեն նախկինի համեմատ 3000 դրամ բարձր է լինելու։ Նախկինում էլ սակագները տարբեր էին՝ հաշվարկվում են մեքենայի ձիաուժով, ռիսկայնություն և այլն»,- նշեց նա։ ԱՊՊԱ չկնքած կամ հիմա առաջին անգամ ԱՊՊԱ կնքելիս ԱՊՊԱ-ի ստանդարտ արժեքը կլինի 41 հազար դրամ, անկախ Ձիաուժից, եթե քո պատճառով հատուցվել է1. 0-100.000 դրամ, ապա դասը կբարձրանա 3 դասով2. 100.000-200.000 դրամ դասը կբարձրանա 4 դասով3. 200.000-500.000 դրամ դասը կբարձրանա 5 դասով4. 500.000-1.000.000 դրամ դասը կբարձրանա 6 դասով5. 1.000.000-1.800.000 դրամ դասը կբարձրանա 7 դասով6. 1.800.000 դրամից ավել 8 դասով, որը կհասնի մինչև 300 % թանկացման, իսկ վթար չունեցողների համար, լավ լուր իրենց համար կթանկանա ընդամենը տարեկան 3 000 դրամ, որի վրա կկիրառվի նաեւ ձեր ընթացիկ զեղչը։«Վթարներ ունեցողների համար լրացուցիչ գործակիցներ են կիրառվում և իրենց վճարները վթարներից հետո արդեն թանկանում է։ Նախկինում բոլորինը հավասար էր՝ անկախ հասցված վնասի չափից, իսկ հասցված վնասի չափով բոնուսներն այլ կերպ են հաշվարկվելու»,- ասաց Քեյանը։Տիգրան Քեյանի խոսքով՝ որոշումը բողոքարկելու հնարավորություն կլինի, սակայն կա հավանականություն, որ սակագնի բարձրացման արդյունքում կբարձրանա նաև մատուցվող ծառայության որակը։«Ոլորտը կարգավորելու համար է, որովհետև ԱՊՊԱ համակարգի ներդրման օրվանից սակագների փոփոխություն չի եղել և տարեցտարի ունեցած գնաճին զուգահեռ քաղաքացիները բողոքում են իրենց հասցված վնասի գնահատման չափից և ԱՊՊԱ ընկերություններն էլ բողոքում էին, որ իրենց մոտ գնային փոփոխություն չի եղել և չեն կարող իրենք նոր սակագների անցում անել, որ նոր սակագներով որոշեն հասցված վնասի չափը։ Պետք է հետևենք, որ փոփոխությունը դրական աշխատի և քաղաքացիների վնասը ճիշտ գնահատվի»,- ընդգծեց Տիգրան Քեյանը։NEWS.am-ի հետ զրույցում մի քանի վարորդներ բողոքեցին որոշումից։ Նրանք նշեցին, որ չեն կարծում, թե թանկացման արդյունքում ապահովագրական ընկերությունների ծառայությունների մատուցած որակը կբարձրանա։«Ապահովագրական ընկերությունները սնանկ վիճակում չեն։ Ապահովագրական ընկերությունները քիչ են փոխհատուցում, պիտի ժամանակդ տրամադրես անպայման նորից դիմում գրես, որպեսզի գան նորից մեքենան զննեն նորից, նոր արժեք ասեն ու է այդ ընթացքում պիտի չվերանորոգես մեքենան»,- նշեց վարորդներից մեկը։Սակագնի թանկացումը վարորդները սխալ են համարում։ Վարորդներից մեկը նշեց, որ պատրաստ կլինի բողոքի ակցիայի մասնակցել ընդդեմ թանկացմանը։«Կամ էլ պետք է վաճառել մեքենան և տեղաշարժվել տրանսպորտով և տաքսիներով։ Շուտով գուցե դրանք առավել մատչելի դառնան»,- ասաց նա։ Post Views: 35 Spread the love