ԵՄ-ն աջակցում է հայ-թուրքական շփումներին այսպես կոչված «3+3»-ում եւ հնարավոր շփումներին` Անթալիայում․ Կլաար Posted on January 27, 2022January 27, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Փաշինյանին «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի համար Անվանվել են ավանդական քաղցրավենիքին ավելի քան տասն առողջարար այլընտրանքներ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանն ու հաղորդակցությունների բացմանը, ինչը կարեւոր նպատակ է տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ սպասելիքներ ունի Եվրամիությունը Հայաստան-Թուրքիա բանակցություններից։«Մենք նաեւ աջակցում ենք Երեւանի եւ Ստամբուլի միջեւ չվերթների սպասվող վերսկսմանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաների միջեւ բարձր մակարդակի շփումներին ինչպես այսպես կոչված «3+3» հարթակում, այնպես էլ՝ հնարավոր այլ շփումները Անթալիայի Դիվանագիտական ֆորումում»,- շեշտել է Կլաարը։ԵՄ հատուկ ներկայացուցիչը NEWS.am-ին տեղեկացրեց, որ հունվարի 21-ին Երեւան կատարած այցի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ ունեցած հանդիպմանը «այս հարցերի վերաբերյալ մտքերի շատ հետաքրքիր փոխանակում է տեղի ունեցել»։«Ինձ թվում է, որ նրա՝ (Ռուբեն Ռուբինյանի – խմբ․) դեկտեմբերի 14-ին Մոսկվայում Թուրքիայի իր գործընկերոջ հետ ունեցած առաջին հանդիպումը բարձր է գնահատվել երկու կողմից էլ։ Եվրամիությունը ողջունում է այս ջանքերն ու պատրաստ է իր ներդրումն ունենալ հետագա ցանկացած դրական զարգացման մեջ, եթե կողմերը համապատասխան հետաքրքրվածություն ցուցաբերեն։Ինչպես վերջերս Հայաստանի մի շարք պաշտոնյաների՝ այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով է հայտարարվել, մենք ակնկալում ենք, որ այս գործընթացը կայունություն եւ բարգավաճում կապահովի տարածաշրջանի ժողովուրդների համար։ Հույս ունենք մոտ ապագայում այս ուղղությամբ լրացուցիչ կոնկրետ քայլեր տեսնել։ Ես հույս ունեմ, որ դա կհանգեցնի դիվանագիտական հարաբերությունների՝ երկար սպասված հաստատմանը եւ հայ-թուրքական սահմանի բացմանը»,- ընգծեց Կլաարը։ Post Views: 202 Spread the love