Այսպիսով, ԱԺ հաշվիչ հանձնախմբում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդգրկված կլինեն Նարեկ Բաբայանը, Սարգիս Խանդանյանը, Լիլիթ Մինասյանը, Քրիստինե Պողոսյանը, Հովիկ Աղազարյանը եւ Արուսյակ Մանավազյանը, «Հայաստան» խմբակցությունից` Աշոտ Սիմոնյանը, Ագնեսա Խամոյանը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունից` Թագուհի Թովմասյանը:
Առաջիկայում ԱԺ հաշվիչ հանձնախմբի անդամները նիստ կգումարեն եւ իրենց կազմից կընտրեն նախագահ ու քարտուղար: