ՀՀ ԲՏԱՆ-ը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ տեխնոլոգիական ուղղությամբ դասընթացներ իրականացնելու համար

ԲՏԱՆ-ը  progressarmenia.com -ին  փոխանցում է , որ   նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ տեխնոլոգիական ուղղությամբ դասընթացներ իրականացնելու համար

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է տեխնոլոգիական ուղղությամբ դասընթացների «Մասսայական ուսուցում» բաղադրիչի իրականացման դրամաշնորհային մրցույթ:

Դասընթացները նախատեսվում են իրականացնել ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում՝ շուրջ 300 մասնակցի համար:

Դասընթացների ավարտից հետո մասնակիցները կունենան նվազագույն գիտելիքներ ծրագրավորման, դիզայներական ծրագրերի, մեքենայական ուսուցման մոդելների և արդի տեխնոլոգիաների (այդ թվում՝ քվանտային ծրագրավորման, բլոկչեյն տեխնոլոգիաների և այլ) ու դրանց առանձնահատկությունների վերաբերյալ:

Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մրցույթի պահանջներին համապատասխանող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ՀՀ ոլորտային ուսումնական հաստատությունները, կենտրոնները, տեխնոպարկերը և այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են տեխնոլոգիական ոլորտին առնչվող կրթական գործունեություն:

Մրցույթի ընդհանուր բյուջեն 30,000,000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամ է։

Հայտերն ընդունվում են մինչև 2024 թվականի ապրիլի 25-ը՝ ժամը 16:00-ն:

Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները ներկայացված են հղումով:

Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +37410590075, +37410590040 հեռախոսահամարներով:

Spread the love