Պեսկով. ԱՄՆ-ն ստիպված է լինելու պատասխան տալ Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվների բռնագրավման համար

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու որոշումը ավելի կհարստացնի Ամերիկան ​​և էլ ավելի կքայքայի Ուկրաինան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինային օգնություն տրամադրելու որոշումը սպասելի և կանխատեսելի էր։ Դա էլ ավելի կհարստացնի Ամերիկայի Միացյալ Նահանգները և ավելի կքայքայի Ուկրաինան՝ պատճառ դառնալով Կիևի ռեժիմի մեղքով ավելի շատ ուկրաինացիների մահվան», – ՏԱՍՍ-ին ասել է Կրեմլի խոսնակը:

Պեսկովը նշել է, որ ԱՄՆ-ը պետք է պատասխան տա Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվների բռնագրավման համար։

Շաբաթ օրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 95 միլիարդ դոլար արժողությամբ օրենսդրական փաթեթի օրինագծերից առաջինը, որով  անվտանգության ոլորտի աջակցություն է տրամադրում Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին:

Spread the love