Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համոզված է, որ Երևանի և Մինսկի միջև ամուր երկկողմ կապերը կնպաստեն երկու երկրների միջև փոխըմբռնման ամրապնդմանը։ Այս մասին ասված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան 65-ամյակի առթիվ Ալեքսանդր Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձում։
«Անկեղծորեն համոզված եմ, որ տասնամյակների ընթացքում զարգացած ամուր երկկողմ տնտեսական կապերը, սերտ մարդկային և հումանիտար շփումները կնպաստեն մեր երկրների առաջընթացին և բարգավաճմանը, Մինսկի և Երևանի միջև փոխըմբռնման ամրապնդմանը»,- ասվում է շնորհավորանքի տեքստում։
Ըստ Բելառուսի ղեկավարի, Խաչատուրյանի բեղմնավոր և ստեղծագործ գործունեությունը «ուղղված Հայաստանի համակողմանի զարգացմանը, սոցիալ-տնտեսական ներուժի բարձրացմանը, քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը, ստացել է ժողովրդական անվերապահ աջակցություն»։