Գյուղացիները շարունակում են փակած պահել Հայաստան-Վրաստան միջպետական ​​ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը

Ինչպես գիտենք  Տավուշի մարզի  Նոյեմբերյանի տարածաշրջանի  Ադրբեջանին  (հանձնելիք կարգավիճակ) ստացած 4 գյուղերի բնակիչները  պայքարում են իրենց հողի, տան և բնակավայրի պահպանման ՝ իրենց հայրենիքից անբաժան մնալու իրավունքի համար, սակայն հայրենական պետական գլխավոր կառույցն իր որոշումը թղթի վրա հաստատել է , սկայն  գյուղացիները շարունակում են փակած պահել Հայաստան-Վրաստան միջպետական ​​ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը։

Երեկ ողջ գիշեր հերթապահել են գյուղացիները  արգելափակված հատվածում և  գիշերը հանգիստ է անցել․ թեև նախորդ օրը տեղեկություն էր ստացվել, որ արգելափակված հատվածին են մոտենում «կարմիր բերետավորները»։

Հիշեցնենք՝  նախորդ օրվա առավոտյան ոստիկանները փորձել են համոզել գյուղացիներին ապաշրջափակել ճանապարհը, սակայն բանակցություններն ապարդյուն են անցել։

Բողոքի ակցիային մասնակցում են ոչ միայն Կիրանց և Ոսկեպար գյուղերի, այլ նաև սահմանամերձ շատ այլ գյուղերի բնակիչներ, որոնք էլ ավելի մեծ վտանգի տակ կհայտնվեն, եթե իրականացվի Ադրբեջանին( 8) գյուղ հանձնելու ծրագիրը. առաջին փուլում չորս ոչ անկլավային, ապա 4 անկլավային։ Այս դեպքում ադրբեջանցի զինվորականները կհայտնվեն հայկական գյուղերից բառացիորեն մի քանի մետր հեռավորության վրա, կոնկրետ Կիրանցի դեպքում՝ գրեթե հենց գյուղում։ Միևնույն ժամանակ, ադրբեջանցիներին կանցնեն միջպետական ​​ճանապարհի հատվածները՝ նույն այն ճանապարհը, որն այժմ բնակիչները փակել են, գազատարը, ռազմավարական բարձունքները և հաղորդակցության օբյեկտները։

Գյուղերի բնակիչները մի քանի օր առաջ էին փակել  ճանապարհը, հետո բանակցություններից և պայմանավորվածությունից հետո, որ մինչև երկուշաբթի ոչ ոք ոչինչ չի ձեռնարկելու, ապաշրջափակեցին այն։ Սակայն կիրակի առավոտյան գյուղացիները նկատեցին, որ Ազգային անվտանգության ծառայությունը փորձում է տարածքը ականազերծել զորքերը դուրսբերելու համար։ Խաբեությունից վրդովված բնակիչները կրկին դուրս եկան  բողոքի։

Գյուղացիների վկայությամբ, առայժմ Երևանից կառավարության ոչ մի ներկայացուցիչ ցանկություն չի հայտնել գալ և զրուցել իրենց հետ։

Հաջորդիվ կներկայացնենք  իրադարձությունների զարգացումները
Լրատվական

Spread the love