Նախարարությունը շարունակում է դրամաշնորհային մրցույթային ծրագիրը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոխանցմամբ շարունակվում են  դրամաշնորհային ծրագրի մրցույթները ՝ «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն»-ը:

Հիշեցնենք՝

Դրամաշնորհային մրցույթներ

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում շարունակում է  դրամաշնորհային մրցույթների հայտերի ընդունումը:

«Մասսայական ուսուցում» բաղադրիչ

Այս բաղադրիչով նախատեսվում է  իրականացնել տեխնոլոգիական ուղղությամբ դասընթացներ ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում՝ շուրջ 300 մասնակցի համար:

Մրցույթի ընդհանուր բյուջեն 30,000,000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամ է։

Դիմելու վերջնաժամկետն՝ ապրիլի 25-ը, ժամը 16:00-ն է:

Մանրամասները՝ https://hightech.gov.am/hy/tegekatvakan-kentron/ayl/norutyunner/mass-training-grant-program

«Կարողությունների զարգացում» բաղադրիչ

Այս բաղադրիչով նախատեսվում է իրականացնել տեխնոլոգիական ընկերությունների կադրային համալրում ու վերապատրաստում:

Բաղադրիչի իրականացման նպատակով կբացվի վաուչերային ֆոնդ, որի ընդհանուր բյուջեն կկազմի 200 մլն (երկու հարյուր  միլիոն) ՀՀ դրամ:

Վաուչերային ֆոնդից տրամադրվող գումարը կազմելու է կազմակերպություններից ստացված դիմումով ներկայացվող գնի 75 տոկոսը, բայց ոչ ավել քան 2 միլիոն ՀՀ դրամը:

Դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 13-ը, ժամը 16:00-ն է:

Մանրամասները՝ https://hightech.gov.am/hy/tegekatvakan-kentron/ayl/norutyunner/capacity-building-grant

Spread the love