ՂԵԿԱՎԱՐ  ՌԵԱԼ ԴԵՄՔՈՎ՝ ՈՎ  ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է   ԱՆՆԱԽԱԴԵՊ  ԾԱՎԱԼԻ ԾՐԱԳՐԵՐ

Գաղտնիք չէ, որ հանրապետության մարզերում և համայնքներում ազգաբնակչությունը մոտիկից է  ճանաչում  իր մարզային ղեկավարներին և  գնահատում է  նրան ըստ  գործելավոճի:Դրանով պայմանվորված անկախ   կուսակցական պատկանելիությունից նրան   ընդունում  են   ՝ կամ ոչ: Այդ ֆոնին  Կոտայքի մարզպետ ԱՀԱՐՈՆ  ՍԱՀԱԿՅԱՆԸ  հասրակության կողմից ընդունված  անհատ է, ով  անկախ ամեն ինչից ըստ տեղացիների կարողանում  է մարզում զգալի աշխատանքներ իրականացնել , վերահսկել  իր լիազորությունների շրջանակներում բայց միաժամանակ  հարգանք վայելել շրջապատի կողմից, որը  մեր ընկալմամբ  դժվա է  վաստակել և պահել:

Իսկ ԿՈՏԱՅՔԻ  մարզում կառավարության ծրագրերով իրականացված   աշխատանքների արդյունքերը  զգալի են , այդ են փաստում աննախադեպ ծավալի ներդրումները , որոնց մասին փաստում են թվերը:

 

Վերջերս մազպետ՝ Սահակյանի կողմից հրապարակած տվյալները հետևյալն են՝« 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի բյուջեն գրեթե կրկնակի էր 2022 թվականի նկատմամբ:Մենք 11 մլրդ .դրամի ծրագիր ենք իրականացնում մարզում, 2023 թվականին ներկայացված  ծրագրերից մեծամասնությունն  ավարտվել են և  արդեն շահագործման են հանձնվել, ընթացքի մեջ են շատ քիչ աշխատանքներ , որոնք 23 թվականից  դեռևս շարունակվում են: Դրանք մեծածավալ աշխատանքներ են ՝ մանկապարտեզի  կառուցում , Արզնի համայնքում ոռոգման ցանցի շինարարության  աշխատանքները, որը  կազմում է  շուրջ 500.մլն դրամ»,-իր խոսքում նշեց մարզպետը և հավելեց, որ 2018 թվականից մինչ օրս Կոտայքի մարզում իրականացվել է ավելի քան 63 մլրդ. դրամի աշխատանքներ, որոնց հիմնական ծավալում ընդգրկված են  կենսական նշանակության  ենթակառուցվածքները, դրոնք լուսավորություն, ճանապարհների ասֆալտապատման , բարեկարգման , գազաֆիկացման ծրագրեր են ինչպես նաև մանկապարտեզներ են թվով  շուրջ 20 , որոնց մի մասը կառուցվել են՝ մի մասը  վերակառուցել են:

Հ.Գ. հոդվածի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ« Զրույց» թերթի առաջիկա  տպագիր համարում: 

Հոդվածը ՝ Կարինե Սարգսյանի

Spread the love