Ռուսաստանն այս շաբաթ Լեռնային Ղարաբաղից սկսեց դուրս բերել իր «խաղաղապահ ուժերը»։ Նրանք այնտեղ են 2020 թվականի աշնանից։ Զորախումբը բաղկացած էր մոտ 2000 զինվորից։ Նրանք տեխնիկայի հետ միասին Ադրբեջանից երկաթուղով՝ սահմանով տեղափոխվում են Դաղստան։
Ըստ Bild-ի՝ արդեն մտավախություն կա, որ այդ զորախումբը կարող է ուղարկվել Ուկրաինա։ «Խաղաղապահները» զինված էին տասնյակ՝ համեմատաբար նոր BTR-82A-ներով։
Bild-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայի առաջնագծում ռուսական բանակը հետևակի ժամանակակից մարտական մեքենաների և BTR-ի խիստ կարիք ունի։