Ուկրաինայում և Գազայի հատվածում շարունակվող պատերազմների ֆոնին Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ամբողջ աշխարհում խաղաղության կոչ է արել: Մասնավորապես, նա հիշել է ուկրաինացի երեխաներին, որոնք պատերազմի պատճառով մոռացել են ժպտալը, հայտնում է CBS News-ը։
Ըստ նրա, «բանակցությունների ճանապարհով խաղաղությունն ավելի լավ է, քան անվերջ պատերազմը»։
«Խնդրում եմ։ Պատերազմի մեջ գտնվող բոլոր երկրներ, դադարեցրեք պատերազմը։ Սպասեք բանակցությունների։ Սպասեք խաղաղության»,- ասել է Հռոմի պապը։
Հարցին, թե կարող է օգնել խաղաղության բանակցություններին, նա պատասխանել է. «Ես կարող եմ աղոթել: Ես կարող եմ։ Ես շատ եմ աղոթում»:
Հռոմի պապը նաև խոստովանել է, որ մտածում է ուկրաինական պատերազմի և ուկրաինացի երեխաների վրա Ռուսաստանի ներխուժման կործանարար հետևանքների մասին։
«Այդ երեխաները ժպտալ չգիտեն։ Ես նրանց ինչ-որ բան եմ ասում, իսկ նրանք հետ են վարժվել ժպտալուց։ Շատ ծանր է, երբ երեխան մոռանում է ժպտալը: Սա իսկապես շատ լուրջ է։ Շատ լուրջ»,- հավելել է պոնտիֆիկոսը: