Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը

Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը։ Գրում է «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը։ Հիշեցնենք, որ քաղաքացիները փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը՝ Ներքին գործերի նախարարության դիմաց: Քաղաքացիներն այս փակել են ի աջակցություն տավուշցիների:

Նշենք, որ այսօր փակվել է նաև Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու  հատվածում:

Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր:

Spread the love