Հայաստանը ստիպված էր փորձել դիվերսիֆիկացնել զենքի ներմուծումը և նոր դաշնակիցներ գտնել, երր Ռուսաստանը Հայաստանին չտրամադրել մոտ 400 միլիոն դոլարի պատվիրված զենքը: Դրա մասին գրել է հնդկական EurAsian Times-ը։
«Դա Հայաստանին ստիպեց ռազմական սարքավորումներ ձեռք բերելու այլ կենսունակ տարբերակներ որոնել։ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը Հայաստանին օգնելու համար օգտվեցին դրանից, իսկ Թուրքիան և Պակիստանը կանգնեցին Ադրբեջանի կողքին: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը գրեթե կրկնապատկել է իր պաշտպանական ծախսերը։ 2022 թվականին այդ ծախսերը տատանվում էին 700-800 միլիոն դոլարի սահմաններում, իսկ 2024 թվականին շուրջ 1,5 միլիարդ դոլար կկազմեն։ Օրերս խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, չնշելով Հնդկաստանը, գոհունակություն է հայտնել Հայաստանի գնած զինատեսակների վերաբերյալ։
2023 թվականի հոկտեմբերին Ֆրանսիան ռազմական օգնություն էր խոստացել Հայաստանին, թեև մինչ այդ Փարիզը Հայաստանին միայն քաղաքական աջակցություն էր ցույց տվել։ Եվրոպական երկիրն ակտիվանում է այն պայմաններում, երբ Ռուսաստանը խրվել է Ուկրաինայում, իսկ Ադրբեջանը խախտել է Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերած խաղաղությունը։ Մինչ Ֆրանսիան և Հնդկաստանը միավորվեցին Հայաստանին զինելու համար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հայտարարեց, որ իր երկիրը մի կողմ չի քաշվի ու հետևի այդ գործընթացին: Ալիևը նշել էր, որ եթե սպառնալիքները լուրջ համարեն, ինքը համարժեք քայլեր կձեռնարկի»,- գրել է EurAsian Times-ը։