Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Կենտրոնական Ասիայի եւ Ադրբեջանի Հանրապետության հետ Արաբական տնտեսական համագործակցության համաժողովի (ԱՏՀՀ) 3-րդ նիստի մասնակիցներին է ներկայացրել Հարավային Կովկասում իրադարձությունների իր տարբերակը։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, Բայրամովը «մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանի ընթացիկ իրավիճակի մասին հետհակամարտային շրջանում եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում»։
ԱԳՆ ղեկավարը նաեւ նշել է, որ երկկողմ եւ ուղիղ խաղաղ բանակցությունները, որոնք աջակցվում են Ադրբեջանի կողմից, ակնկալում են կայուն խաղաղություն եւ կայունություն Հարավային Կովկասում, ինչպես նաեւ առավել արդյունավետ եւ հաջող գիծն են փոխընդունելի արդյունքների հասնելու տեսակետից, ինչի մասին վկայում են սահմանազատման հանձնաժողովների միջեւ վերջին ժամանակներս ձեռք բերված պայմանավորվածությունները»,- տեղեկացրել է պարբերականը։
Համաժողովի արդյունքներով ընդունվել է Դոհայի հռչակագիրը, համաժողովի մասնակիցներն աջակցություն են հայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին։