Առաջին F-16-ները Ուկրաինայում ռազմադաշտում կհայտնվեն Սուրբ Զատիկից հետո։ Ըստ УНИАН-ի՝ դրա մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Իլյա Եվլաշը։
Բարձրաստիճան զինվորականը ստույգ ժամկետներ չի նշել և ժամկետներին վերաբերող հարցերին հիմնականում պատասխանել է կատակով ՝ նշելով, որ դրանք արդեն մի քանի անգամ փոխվել են, ուստի ամեն ինչ կախված է բարձրագույն զինվորական ղեկավարության ընդունած որոշումներից։
Եվլաշը հավելել է, որ երբ F-16-ները հայտնվեն Ուկրաինայում, իրենք անպայման կհայտնեն դրա մասին: