«Ընդգծելով Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման անհրաժեշտությունը՝ ողջունում ենք ապրիլի 19-ին հայկական և ադրբեջանական կողմերի միջև Պետական սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների 8-րդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը»,- հայտարարել է Հունաստանի ԱԳՆ-ն՝ X-ի պաշտոնական միկրոբլոգում։
«Նշենք՝ երկու կողմերն էլ պայմանավորվել են, որ սահմանների սահմանազատման գործընթացը հիմնված կլինի Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի վրա։ Կողմերին հորդորում ենք շարունակել համաձայնեցված քայլերի իրականացումը և ընդգծում հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի կանխարգելման կարևորությունը»,- ասված է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում։