Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը

Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Հայտնում են Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակից:

«Այս քաղաքականության հերթական թիրախը դարձավ Ստեփանակերտի հերոսների պանթեոնը։ Այս մասին տեղեկատվությունը տարածվում է ադրբեջանական տելեգրամ ալիքներով։

Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները»,- ասվում է հաղորդագրությունում։

Spread the love