Մի քանի հազար ուխտագնացներ Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում են՝ Բարեբեր կրակին սպասելով, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։Հավատացյալները կանգնած են խիտ շարքերով Կուվուկլիի՝ տաճարի կենտրոնի ժամատան մոտ, որը փակում է Տիրոջ գերեզմանը։ Հենց այստեղ պետք է ուխտագնացների եւ Երուսաղեմի պատրիարքի աղոթքներով հայտնվի Բարեբեր կրակը։Շատերն աղոթում են ինքնամոռաց՝ թերթելով աղոթարանները։ Հրաշքի ակնկալիքով Երուսաղեմ են եկել ուխտագնացներ աշխարհի տարբեր երկրներից. տաճարում լսվում է ռուսերեն, հունարեն, ռումիներեն, արաբերեն, հայերեն խոսք։
Կարգը տաճարի ներսում ապահովում են տասնյակ ոստիկաններ, բժիշկներ, հրշեջներ։ Ինչպես ՏԱՍՍ-ին արարողությունն սկսվելուց առաջ տեղեկացրել է Իսրայելի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միխայել Զիգերմանը, տաճարը կարող է տեղավորել 9 հազար հավատացյալի, բայց այս տարի, ինչպես սպասվում է, այդ թիվը զգալիորեն ավելի քիչ է լինելու, ադ թվում Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրման պատճառով։
«Իհարկե, կա որոշակի տարբերություն անցած տարիների համեմատ, երբ ավելի շատ մարդիկ կային, որոշակի իրավիճակի պատճառով թե՛ աշխարհում, թե՛ Իսրայելում՝ կապված ռազմական գործողությունների հետ։ Այս ամենն, իհարկե, ազդել է այն բանի վրա, որ մարդկանց թիվն, ամենայն հավանականությամբ, ավելի քիչ կլինի, բայց, միեւնույն է, կլինի մեծ»,- նշել է նա: