Կոտայքի մարզպետը շարունակում է համայնքներում հանդիպումները ազգաբանկչության հետ.(ֆոտո)

  Կոտայքի մարզպետի նախաձեռնությամբ շարունակվում են հանդիպումները ազգաբնակչության հետ : Այդ մասին տեղեկացնում է մարզպետարանի պաշտոնական էջը՝ « Մեր մարզի քաղաքացիների ձայնը մշտապես լսելի է։ Նախօրեին Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի, մարզպետի աշխատակազմի համապատասխան ոլորտների պատասխանատուների և խորհրդականներիս ուղեկցությամբ այցելել եմ Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայր՝ հանդիպելու բնակիչների հետ և լսելու նրանց կողմից բարձրացված մի շարք մտահոգությունների մասին»-ասվում է հաղորդագրության մեջ։
 Մարզպետ Սահակյանը    հանդիպում-այցը  կազմակերպել է  մարզային  համապատասխան ստորաբաժանումների  ղեկավար կազմի հետ, որին ներկա են եղել   ՀՀ առողջապահության, բնապահպանության, քաղաքաշինության տեսչական մարմինների Կոտայքի մարզային կառույցների ղեկավարները, Ջրաբերի վարչական ղեկավարը, տնտեսվարող ընկերությունների ներկայացուցիչներ, Բյուրեղավան համայնքի ավագանու անդամներն ու Ջրաբերի բնսկիչները։
Առաջնահերթ հարցերն են եղել՝  Բնակավայրի տարածքում գործող ավազի հանքերի շահագործման արդյունքում առաջացած խնդիրները, Առողջ սունկ ընկերության գործունեության հետևանքով արտանետումների հետ կապված հարցերը, Բնակավայրի սոցիալական զարգացմանն ուղղված ծրագրերը և այլն։
 Այնուհետև մարզպետը նշում է, որ  Լսել է ներկայացված բոլոր խնդիրներն ու փաստարկները, ներկաների հետ մանրամասն քննարկել դրանք՝ մարզպետի աշխատակազմի պատասխանատուներին հանձնարարելով ակտիվ համագործակցել տեսչական մարմինների հետ՝ ստուգումներ իրականացնելու և նշված հարցերն ուսումնասիրելու նպատակով։
  Հաջորդ հանդիպումը կկայանա տեսչական մարմինների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո։
   Մինչ այդ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ջրաբերում գործունեություն ծավալող տնտեսվարողների ֆինանսական միջոցների հաշվին տեղծել հիմնադրամ, որը տնօրինվելու է Ջրաբեր բնակավայրի կողմից և որի գործունեությունն ուղղվելու է Ջրաբերում սոցիալական ծրագրերի իրականացմանը։
Կարինե Սարգսյան 
Spread the love