Եվրամիության երկրները մտադիր են համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը մինչեւ հուլիս։ Այս մասին տեղեկացրել է EUobserver պորտալը։
Նրա տեղեկացմամբ՝ փաթեթը ԵՄ-ում ռուս դիվանագետների տեղաշարժի ազատության սահմանափակումներ եւ ռուսական հեղուկացված գազի, միջուկային վառելիքի եւ ալյումինի ներմուծման արգելք չի պարունակում։
Դրա մեջ կընդգրկվեն ռուսական եւ օտարերկրյա 52 ընկերություններ, որոնք կասկածվում են ՌԴ արգելված արտադրանք մատակարարելու մեջ։ Euobserver-ի տվյալներով՝ արգելված արտադրանք են համարվում, մասնավորապես, անօդաչուների բաղադրիչները։