Նեթանյահուն ամերիկացիներին ակնարկել է, որ Իսրայելը պատրաստ է մեն-մենակ կռվելու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Գազայի հատվածի հարավի՝ Ռաֆահի վրա հնարավոր հարձակման մասին: Իր տեսաուղերձում նա ուղղակիորեն չի հիշատակել զենքի մատակարարումը դադարեցնելու ԱՄՆ նախազգուշացումը, սակայն իր ելույթի բովանդակությունն ակնառու պատասխան էր ամերիկացիներին։

«Եթե պետք է մեն-մենակ պայքարենք, կպայքարենք: Արդեն ասել եմ. եթե հարկ լինի, եղունգներով էլ կկռվենք»,- ըստ BBC-ի՝ հայտարարել է Նեթանյահուն իր տեսաուղերձում:

Իսրայելի վարչապետը, մասնավորապես, հիշեցրել է 1948 թվականի պատերազմը:

ՄԱԿ-ի պաշտոնյաները հայտնել են, որ երկուշաբթի օրվանից, երբ Իսրայելը Ռաֆահի խաղաղ բնակիչներին կարգադրեց տարհանվել, քաղաքից ավելի քան 80 հազար մարդ է փախել:

Spread the love