Ֆրանսիան դատապարտում է Իսրայելի ցամաքային ներխուժումը Ռաֆահ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով մայիսի 7-ին սկսված իսրայելական բանակի ցամաքային ներխուժումը Ռաֆահ քաղաք։

«Ինչպես Ֆրանսիան արդեն նշել է, նման գործողությունը սպառնում է աղետալի իրավիճակ ստեղծել Գազայի խաղաղ բնակչության համար, որն արդեն մի քանի անգամ տեղահանվել է։ Այսօր Գազայի խաղաղ բնակիչները անվտանգ գոտի չունեն։ Մենք կոչ ենք անում իսրայելական իշխանություններին անհապաղ դադարեցնել այս ռազմական գործողությունը և վերադառնալ բանակցություններին, որը միակ հնարավոր ճանապարհն է, որը տանում է դեպի պատանդների անհապաղ ազատում և տեւական հրադադարի ձեռքբերում»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության:

Ֆրանսիան նաև Իսրայելին կոչ է արել անհապաղ բացել Ռաֆահ անցակետը դեպի Եգիպտոս, «ինչն անհրաժեշտ է թե՛ խաղաղ բնակիչներին հումանիտար օգնության հասնելու, թե՛ Գազայի հատվածից առավել խոցելի մարդկանց դուրս գալը թույլ տալու համար»:

«Ֆրանսիան ևս մեկ անգամ կոչ է անում Իսրայելին անել հնարավոր ամեն բան՝ ապահովելու խաղաղ բնակչության պաշտպանությունը և երաշխավորելու մարդասիրական օգնության հասանելիությունը՝ միջազգային իրավունքին և Արդարադատության միջազգային դատարանի պահանջներին համապատասխան։

Ֆրանսիան խստորեն դատապարտում է մայիսի 7-ին իսրայելցի վերաբնակիչների հարձակումը Հորդանանի մարդասիրական ավտոշարասյան վրա և կոչ է անում Իսրայելի իշխանություններին վերջ տալ բնակիչների բռնությանը: Ֆրանսիան նաև դատապարտում է ՀԱՄԱՍ-ի հարձակումը Քերեմ Շալոմ անցակետի վրա»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Spread the love