
Ահազանգից անմիջապես հետո հիմնարկի բուժաշխատողի կողմից փորձ է արվել ցուցաբերել առաջին օգնություն, միաժամանակ կանչվել է շտապօգնություն:
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ շտապօգնության աշխատակիցները ևս փորձել են ցուցաբերել բուժօգնություն, սակայն ժամը 11:50-ի սահմաններում վերջիններիս կողմից արձանագրվել է Ռ. Ք.-ի կենսաբանական մահը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: