Եգիպտոսը պաշտոնապես կմիանա Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի ՄՔԴ ներկայացրած հայցին

Եգիպտոսը հայտարարել է, որ պաշտոնապես կմիանա Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի Արդարադատության միջազգային դատարան ներկայացրած հայցին, որով մեղադրում է Իսրայելին Գազայի հատվածում Ցեղասպանության մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները խախտելու մեջ:

Եգիպտոսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ այդ քայլը պայմանավորված է Պաղեստինի քաղաքացիական բնակչության դեմ Իսրայելի ագրեսիայի սրմամբ:

«Դա տեղի է ունենում Գազայի հատվածում պաղեստինցի խաղաղ բնակիչների վրա Իսրայելի հարձակումների ծանրության և մասշտաբների վատթարացման, ինչպես նաև Պաղեստինի ժողովրդի դեմ շարունակվող պարբերական գործողությունների պայմաններում, ներառյալ ուղղակի հարձակումները խաղաղ բնակչության վրա և Գազայի հատվածում ենթակառուցվածքների ոչնչացումը, ինչը ստիպում է պաղեստինցիներին փրկվել փախչելով»,- նշված է նախարարության հաղորդման մեջ։

Եգիպտոսը հայտարարել է, որ կոչ է անում Իսրայելին հարգել իր պարտավորությունները՝ որպես օկուպանտ տերություն և հետևել Միջազգային դատարանի ընդունած միջանկյալ միջոցներին, որոնք պահանջում են մարդասիրական և շտապ օգնության հասանելիություն՝ Գազայի հատվածում պաղեստինցիների կարիքները բավարարելու համար։

Այն նաև պահանջում է, որ իսրայելական զորքերը խախտումներ չանեն Պաղեստինի ժողովրդի նկատմամբ։

Իր հայտարարության մեջ Եգիպտոսը կրկին կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և միջազգային կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում հրադադարի հասնելու և Ռաֆահում ռազմական գործողությունները դադարեցնելու, ինչպես նաև պաղեստինցի խաղաղ բնակիչներին անհրաժեշտ պաշտպանություն ապահովելու համար։

 

Spread the love