Դոլարն ու եվրոն էժանացել են. ռուբլին թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 13-ին, կազմել է 387.64  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.37 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 417.91 դրամ (նվազել է 0.33 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 485.83 դրամ (նվազել է 0.42 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.24 դրամ (աճել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-387 դրամով, վաճառվում է 390-392.5 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 410-415 դրամով, վաճառվում է 419-427 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.92-4.17 դրամով, վաճառվում է 4.25-4.44 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում՝ 389.5 դրամով:

Եվրոն գնվում է 415-416 դրամով, վաճառվում է 420 դրամով:

Ռուբլին գնվում է 4.10-4.13 դրամով, վաճառվում է 4.204.22 դրամով:

Spread the love