ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 236 մլն եվրոյի վարկ «Հյուսիս-Հարավ» նախագծի շրջանակում ճանապարհի կառուցման համար

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանին  կտրամադրի 236 մլն եվրոյի վարկ «Հյուսիս-Հարավ» միջանցքի Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցման համար։

Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 373 մլն եվրո։

Նոր ճանապարհը կբաժանվի հյուսիսային, հարավային եւ կենտրոնական տեղամասերի։ Վարկային միջոցները կծախսվեն հարավային տեղամասի կառուցման վրա։

Ճանապարհը կկրճատի Քաջարան-Սիսիան հեռավորությունը՝ 118-ից հասցնելով 60 կիլոմետրի, իսկ միջին արագությունը դրանով կավելանա՝ 50-ից հասնելով ժամում 100 կիլոմետրի։

Նախատեսվում է շինարարությունն ավարտել մինչեւ 2030թ.։

Վարկի տրամադրման համաձայնագրի ստորագրումը նախատեսվածծ է ՎԶԵԲ ամենամյա հավաքի շրջանակում, որը մեկնարկել է մայիսի 14-ին եւ շարունակվելու է մինչեւ մայիսի 16-ը։

Spread the love