Ամերիկյան ռազմական օգնությունը, որը տրամադրվել է ԱՄՆ Կոնգրեսի հավանությանն արժանացած փաթեթի շրջանակում՝ 60,8 մլրդ դոլարի չափով, արդեն Ուկրաինայում է, ասել է նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը, տեղեկացրել է BBC-ն։
«Այդ տեխնիկայի մի մասն արդեն մարտադաշտում է։ Դրա մի մասը մարտադաշտում կհայտնվի այս շաբաթ։ Չեմ ցանկանում պնդել, որ միլիարդ դոլարներ արժեցող բոլոր սարքավորումներն են մարտադաշտում գտնվում, բայց այն, ինչ դուք տեսնում եք, դա մշտական հոսք է՝ շաբաթ առ շաբաթ»,- ասել է Սալիվանը։
Սալիվանը նաեւ հաստատել է, որ ԱՄՆ-ը աշխատում է Ուկրաինային ավելի շատ Patriot ՀՕՊ համակարգեր ուղարկել։