Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս…
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են։ Նման որոշում է կայացրել ԲԴԽ-ն։
«2022 թվականի հունվարի 31-ին, դռնփակ նիստում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազ Ա. Դավթյանի կողմից 31.01.2022թ. ներկայացված «ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ» և «ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 1/9-2-2022 և 1/9-3-2022 միջնորդությունները բավարարելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 31.01.2022թ. թիվ ԲԴԽ-11-Ո-Ք-1 և 01.02.2022թ. ԲԴԽ-11-Ո-Ք-2 որոշումները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի 86-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը
Որոշում է.
1. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը», – նշված է ԲԴԽ որոշման մեջ, որը ստորագրել է ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

Spread the love