
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2744536 վերջին մեկ օրում` 9658 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 23923 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1327-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 341355 անձ` վերջին մեկ օրում 5257 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 8060 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1540 է: