Մայիսի 13-14 տեղի է ունեցել ՄԱԿ-ում դիվանագիտական կոներանս, որին մասնակցել է հայկական պատվիրակությունը.տեսանյութ

 

progressarmenia.com-ին փոխանցում են, որ մայիսի 13-14-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի  Մտավոր Սեփականության Համաշխարհային Կազմակերպության կազմակերպած Մտավոր սեփականության և գենետիկական ռեսուրսների, ավանդական գիտելիքների և բանահյուսության միջկառավարական կոմիտեի դիվանագիտական կոնֆերանսը։ Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը նույնպես մասնակցել է կոնֆերանսին։

Ելույթով հանդես է եկել ՝ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդի նախագահ Արմենակ  Աբրահամեանը, ով բարձրաձայնեց ՝ ցեղասպանության ենթարկված բնիկ ժողովուրդների հարցը։ Նա նշեց, որ  1894-1923 թվականներին Արևմտյան Հայաստանի հայերը զրկվել են իրենց հողերից, ապա 1920 թվականին’ իրենց պետականությունից՝ Թուրքիայի թեթև ձեռքով։ Նույնը կրկնվել է սեպտեմբերին արցախահայության նկատմամբ։ 2023թ.-ին, Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում, արցախցիները կորցրել են իրենց հողերը, ինչի արդյունքում ադրբեջանը ապօրինի կերպով յուրացրել և շահագործել է արցախցիների գենետիկական ռեսուրսները և հիմնովին ոչնչացրել նրանց հոգևոր ու սուրբ ժառանգությունը։

Բնականաբար այս ելույթը դուր չի եկել Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներին և նրանք փորձել են հակազդել, սակայն իրեղեն ապացուցներ կան, որոնք անհնար է հերքել։

 

https://drive.google.com/file/d/1lIBNzi3lumiKLe3wq-PJa_tYJAWSiamb/view

լրահոս

Spread the love