Հույս ունենք՝ ԼՂ հայրենակիցները աշխատանք կգտնեն ՀՀ-ում, աջակցությունը կտրամադրվի սոցիալական խոցելի խմբերին․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, որ բնակարանային վարձակալության ծրագիրը, որտեղ 40 հազար, գումարած 10 հազար կոմունալ ծախսերի համար աջակցություն է տրամադրվում ԼՂ հայրենակիցներին, շարունակվելու է մինչև 2024 թվականի ավարտը։

Վերջինս շեշտեց՝ չկա որևէ դեպք, երբ ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում աջակցությունը կդադարի։

«ԼՂ հայրենկիացները կշարունակեն ծրագրից օգտվել նույն կերպ, ինչպես մինչև քաղաքացիություն ընդունելն է եղել։ Այդ առումով փոփոխություններ չկան։ 2025 թվականի հունվարի մեկից այդ աջակցության պայմանները որոշակիորեն կփոխվեն, ընդգծված կլինի սոցիալական թիրախավորումը, բայց դա կլինի անկախ այն հանգամանքից, թե քաղաքացիություն վերցրել են, թե ոչ»,- ասաց նա։

ՀՀ վարչապետն էլ նկատեց՝ այն մարդիկ, որոնք առաջին փուլի շահառու չեն լինի բնակարանների ծրագրերի մասով, իրենց սոցիլական խնդիրների հետ կապված Կառավարությունը ուշադրություն կցուցաբերի․ «Հույս ունենք, որ մեր հայրենակիցները աշխատանք կգտնեն Հայաստանում և արդեն սոցիալական առավել խոցելի խմբերին այդ աջակցությունը կտարամադրվի, և դա համատարած չի լինի այլևս»։

Spread the love