Արցախում էթնիկ զտումներ անելուց հետո Ադրբեջանը երկար ժամանակ ագրեսիվ քարոզչություն է իրականացրել, ինչը նպաստել է որ Նոր Կալեդոնիայում բռնություն բորբոքվի։ Դրա մասին իր սոցցանցի միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին։
«Այս ռեժիմի բարեկամները գործում են ընդդեմ Ֆրանսիայի, ընդդեմ մեր անվտանգության և ընդդեմ մեր ինքնիշխանության»,- գրել է Եվրախորհրդարանի պատգամավորը։