Փոփոխություններ եւ լրացում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում Posted on February 2, 2022February 3, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Փաշինյանին «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի համար Անվանվել են ավանդական քաղցրավենիքին ավելի քան տասն առողջարար այլընտրանքներ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները Այսօր ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:Ըստ Նարեկ Զեյնալյանի` առաջարկվում է օրենքում ամրագրել, որ ախտաբանաանատոմիական դիահերձումները կատարվում են հիվանդությունների հետմահու ախտորոշման եւ մահվան պատճառը որոշելու նպատակով` միայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում: Ըստ նրա` այդ դրույթի ամրագրումը թույլ կտա ախտաբանաանատոմիական գործունեությունը դարձնել վերահսկելի: Առաջարկվում է նաեւ ախտաբանաանատոմիական դիահերձում չկատարելու դեպքում հնարավորություն տալ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում ունենալ դիակի խնամքի, մշակման եւ պահպանման ծառայություններ:ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, կարեւորելով օրենքի նախագիծը, ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը:Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: Post Views: 35 Spread the love