ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 17-ին, կազմել է 387.60 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.49 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.12 դրամ (նվազել է 1.81 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 490.31 դրամ (նվազել է 1.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.26 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 410-417 դրամով, վաճառվում է 424-429 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.97-4.23 դրամով, վաճառվում է 4.32-4.50 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում՝ 389.5 դրամով:
Եվրոն գնվում է 417 դրամով, վաճառվում է 423 դրամով:
Ռուբլին գնվում է 4.20 դրամով, վաճառվում է 4.26-4.27 դրամով: